ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Բաշխվել է է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը

    Բաշխվել է է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը

    13.03.2014| 23:44
    ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականի մարտի 6-ին հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ Նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:
  • Նոբելյան մրցանակը վաճառվում է

    Նոբելյան մրցանակը վաճառվում է

    13.03.2014| 19:16
    Եթե երբևէ ցանկություն եք ունեցել համալրել Նոբելյան մրցանակի արժանացած Նելսոն Մանդելայի, Մարթին Լյութեր Քինգի, Մայր Թերեզայի և այլ հայտնիների շարքերը՝ ունենալով սեփական Նոբելյան մրցանակը, այժմ դա հնարավոր է։ Daily Mail-ը հայտնում է, որ պարզապես հարկավոր է ունենալ 9200 դոլար ու մասնակցել Բալթիմորում մարտի 27-ին կայանալիք աճուրդին։
  • Տուժում է Պուշկինը

    Տուժում է Պուշկինը

    13.03.2014| 19:14
    Ամերիկյան Tribeca կինոփառատոնը հրաժարվում է ռուսական «Գազպրոմ» ընկերության հովանավորությունից: Ռուսական ընկերությունը բանակցում էր փառատոնին գումար տրամադրելու շուրջ, Ketchum PR ընկերության միջոցով: 2013-ին ծառայությունների դիմաց «Գազպրոմը» Ketchum-ին 7,5 մլն ԱՄՆ դոլար էր տրամադրել:
  • Արսենի Յացենյուկը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

    Արսենի Յացենյուկը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

    13.03.2014| 19:12
    ՈՒկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել, որով վերականգնել է նախկին իշխանությունների կասեցրած եվրաինտեգրման ուղղությունը, որոշման օգտին քվեարկել է 252 պատգամավոր. անհրաժեշտ է եղել առնվազն 226 քվե։
  • ՈՒկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից

    ՈՒկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից

    13.03.2014| 19:10
    «ՈՒկրաինայում հաստատված ծայրահեղ ծանր վիճակից և, այսպես կոչված, Ղրիմի կառավարության ՝ ՌԴ-ին միավորման դիմումից հետո, ՈՒկրաինայում իրավիճակի սրացման հետ կապված մեր՝ որպես նախագահողի կողմից (2014–ին ՈՒկրաինան նախագահում է ԱՊՀ–ում) առաջարկ եղավ, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը անցկացվի Կիևում՝ մարտի 7-ին, բայց ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հրաժարվեցին՝ հղում անելով իրենց զբաղվածությանը: Եղավ առաջարկ՝ անցկացնել մարտի 12-ին, բայց կրկին, ԱՊՀ երկրների արտգործնախարարները չկարողացան, ցավոք, չկարողացան»:
  • «Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է»

    «Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է»

    13.03.2014| 19:02
    «Մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է, հետևաբար` լեգիտիմ չեն արդյունքները, ուստի Ռուսաստանն իրավունք չունի դրանք ճանաչել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան՝ պատասխանելով հարցին, թե Մաքսային միության անդամները և ապագա անդամ Հայաստանը ստիպված կլինե՞ն ճանաչել Ղրիմի անկախությունը:
  • ԱՄՆ ութ սենատորներ կմեկնեն Կիև

    ԱՄՆ ութ սենատորներ կմեկնեն Կիև

    13.03.2014| 19:00
    ԱՄՆ ութ սենատորներ՝ սենատոր Ջոն ՄքՔեյնի գլխավորությամբ, այս շաբաթավերջին կմեկնեն Կիև՝ ՈՒկրաինայի իշխանություններին հայտնելու ԱՄՆ-ի աջակցությունը Ռուսաստանի հետ լարվածության հարցում:
  • Մերկելը համոզված է, որ Ռուսաստանն օգտագործում է ՈՒկրաինայի թուլությունը

    Մերկելը համոզված է, որ Ռուսաստանն օգտագործում է ՈՒկրաինայի թուլությունը

    13.03.2014| 18:59
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային կայունությանը սպառնալիք ստեղծելու համար: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ՈՒկրաինայում տիրող անորոշության փուլում իրեն դրսևորեց ոչ որպես հարևան երկրում կայունության ապահովման գործընկեր, որն ՈՒկրաինայի հետ ունի պատմական, մշակութային և տնտեսական սերտ կապեր: Մերկելը համոզված է, որ Ռուսաստանն օգտագործում է ՈՒկրաինայի թուլությունը:
  • ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլար է հատկացրել ՈՒկրաինային

    ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլար է հատկացրել ՈՒկրաինային

    13.03.2014| 18:57
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է Մոսկվայի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ, այս անգամ՝ զգույշ ձևակերպումներով՝ չհիշատակելով պատժամիջոցների մասին:
  • Փաստորեն՝ Ժյուլ Վեռնը ֆանտաստ չէր

    Փաստորեն՝ Ժյուլ Վեռնը ֆանտաստ չէր

    13.03.2014| 18:51
    Կանադացի գիտնականները պարզել են, որ Երկիր մոլորակի կեղևի տակ գոյություն ունի ջրային հսկայական պաշար, որ ծավալով համապատասխանում է բոլոր օվկիանոսների ընդհանուր քանակին։